ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում վաղվանից Վրաստան գնացողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանը զբոսաշրջկների համար խստացնում է բժշկական ապահովագրության վերաբերյալ օրենքը և ըստ այդմ` բոլորը սահմանին պարտադիր պետք է ներկայացնեն առողջական ապահովագրություն, հակառակ պարագայում նրանք չեն կարողանա մուտք գործել Վրաստան։

Բժշկական ապահովագրությունից ազատվում են այն անձիք, ովքեր ունեն մշտական կամ ժամանակավոր կացության վկայական, ինչպես նաև երկքաղաքացիություն։

Jnews-ը Վրաստանի պարեկային ոստիկանությունից տեղեկացել է, որ՝

«Բժշկական ապահովագրություն ունենալն այլ երկրի քաղաքացիների համար միշտ պարտադիր է եղել, սակայն հունիսի 1-ից առողջական ապահովագրություն պահանջող օրենքի այդ կետը էլ ավելի է խստացվում։ Սահմանին բոլոր զբոսաշրջիկներից կպահանջեն բժշկական ապահովագրություն։ Ապահովագրություն չեն պահանջի Վրաստան մուտք գործող միայն այն անձանցից, ովքեր ունեն մշտական կամ ժամանակավոր կացության վկայական և երկքաղաքացիություն»։

Այն դեպքում եթե անձը սահմանին չի ներկայացնի առողջապահական ապահովագրություն, նրան սահմանը հատելու չեն թողնի։

Հարկ է նշել, որ այս տեղեկությունն ակտիվ տարածվում էր Հայաստանում։ Արդյունքում՝  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների և ՀՀ քաղաքացիների․

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով»։

Իսկ այսօր պարեկային ոստիկությունից JNEWS-ին հաստատեցին, որ հունիսի 1-ից զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության ապահովագրություն պարտադիր է։

Պարտադիր բժշկական ապահովագրության պահանջը սահմանվել է «Զբոսաշրջության և հանգստավայրերի մասին» նորացված օրենքում։ Վրաստանի խորհրդարանն այն ընդունել է դեռևս 2023 թ․-ի վերջին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular