ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե ի՞նչ ուղղությամբ կընթանա այս միտումը, առայժմ հստակ կանխատեսելն անշնորհակալ գործ է. Ոսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Հայաստանում վերջին տասնամյակներում տեղի է ունեցել մի չափազանց կարևոր տրանսֆորմացիա, որն, ըստ էության, աննկատ է մնացել այս տարիների ընթացքում, սակայն այժմ դարձել է կարևորագույն գործոն։

Դա հայկական քրիստոնեության և եկեղեցու վերածնունդն է հետաթեիստական Հայաստանում, որը հանգեցրել է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծոցում գրագետ, պատրաստված և հարգանք վայելող հագևորականների նկատելի փաղանգի ձևավորմանը։

2018թ.-ից ի վեր եկեղեցու դեմ պարբերական հարձակումներն ի հայտ են բերել հետանկախության շրջանի Հայաստանի համար բոլորովին նոր մի միտում՝ քաղաքական քրիստոնեության սաղմերի ձևավորում և առաքեալական մեր դավանանքի հիմնական պատվար եկեղեցու քաղաքականացում, որն այլևս անհերքելի հանգամանք է։

Թե ի՞նչ ուղղությամբ կընթանա այս միտումն առայժմ հստակ կանխատեսելն անշնորհակալ գործ է

Փաստ է սակայն, որ եկեղեցին որպես 1700-ամյա անընդմեջ տևականության ավանդույթ ունեցող միակ հայկական ազգային կառուցակարգ, հստակորեն գիտակցել է, որ քաղաքականությամբ չզբաղվելն անհնար է, որովհետև քաղաքականություն արդեն իսկ զբաղվում է եկեղեցով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular