Շարժումը չի մարել, որևիցե բան մեր ճանապարհին խոչընդոտ չի կարող լինել․ Գառնիկ Դանիելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՇարժումը չի մարել, այդ մարդիկ են մարել, որևիցե բան մեր ճանապարհին խոչընդոտ չի կարող լինել։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հայ մարդը չի կարող հանգիստ գլուխը դնել բարձին քնել, քանի որ հայրենիքը այսպիսի ծանր իրավիճակում է և մենք ուրիշ ճանապարհ չունենք, բացի մեր նպատակներին հասնելը։ Եվ հասնելու ենք մեր նպատակներին ի հեճուկս ամեն ինչի։
Պետական ապարատում մենք ունենք բազմաթիվ մեզ աջակցող, սիրելի, պաշտելի հայրենակիցներ, որոնք որ մեր կողքին են, անհրաժեշտ պահին մեզ միանալու են»,-ասել է Դանիելյանը։