ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին թունդ ընդդիմադիր Առուշանյանը դարձել է վարչախմբի սրտի քաղաքապետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ժամանակին բավականին թունդ ընդդիմադիր էր, քննադատում էր գործող իշխանությունների վարած դավաճանական քաղաքականությունը, մեղադրում, մերկացնում նրանց կատարած ապօրինությունները։

Այսօր Առուշանյանը ջերմորեն համագործակցում է փաշինյանական վարչախմբի հետ, ակտիվորեն մասնակցում նրանց բոլոր միջոցառումներին, իշխանություններն էլ հավատարմության և ընդդիմադիր հայացքներով աչքի չընկնելու համար գնահատում են, արտոնություններ տալիս։

Մեր տեղեկություններով՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ընդդիմադիր շարժման ծավալումից հետո Առուշանյանը մի քանի անգամ տարբեր մարդկանց միջոցով ակնարկներ է արել ընդդիմադիր շարժման առաջնորդին, որ տակից աշխատում է շարժման համար, անհրաժեշտ պահին կաջակցեն, մինչդեռ, նույնիսկ գորիսեցիներն են նշում, որ չափազանց ջերմ հարաբերություններ ունի գործող վարչախմբի հետ։

Օրեր առաջ էլ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ մասնակցել է Եվրամիության կազմակերպած միջոցառումներին։ Ըստ ականատեսների՝ բավականին ջերմ շփվել, նույնիսկ Գորիսի այն բնակիչները, որոնք Առուշանյանին ընտրել են իր ընդդիմադիր հայացքների համար, այսօր չափազանց հիասթափված են նրա՝ ամենևին էլ ոչ զարմանալի կերպարանափոխության կապակցությամբ։

Նարինե Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular