ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիանա Գասպարյանի սկեսուրին պատկանող ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2023 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել։ Հենց այս նպատակով է համայնքի ղեկավարը, որ մոռացել է համայնքի ղեկավարի իր պարտականությունների մասին, գործընկերների օգնությամբ ձեռք բերել համայնքային հողատարածք եւ, չսպասելով թույլտվություններին, հողային եւ բետոնացման աշխատանքներ կատարել: Այս ամենը չի վրիպել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսադաշտից։

Հրապարակման մեջ առկա շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շինարարական թույլտվություններ է տվել իր հետ փոխկապակցված անձի՝ իր ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի մորը պատկանող «Նարե Պլյուս» ՍՊ ընկերությանը։ Միաժամանակ, հրապարակման մեջ հիշատակվում է, որ «Նարե Պլյուս» ՍՊ ընկերությանը նշված շինարարական թույլտվությունները տրամադրվել են շինարարությունը սկսելուց հետո միայն, իսկ համայնքի ղեկավարի համապատասխան որոշումները չեն հրապարակվել համայնքապետարանի կայքէջում։

Ըստ Հանձնաժողովի՝ հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաեւ Դիանա Գասպարյանի ամուսնու հորը՝ Աշոտ Միրզոյանի կողմից իր աշխատակցին՝ Շ. Շահինյանին փոխառության տրամադրման եւ նշված փոխառությամբ գնված համայնքային սեփականությամբ հողատարածքը Աշոտ Միրզոյանի կնոջ բաժնեմասնակցությամբ՝ «Նարե Պլյուս» ՍՊ ընկերությանը վաճառելու դեպքին։

Հանձնաժողովը սույն գործը քննել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված շահերի բախման կարգավորումների համատեքստում, որի շրջանակում ուսումնասիրվել են Դիանա Գասպարյանի եւ Արամայիս Միրզոյանի հայտարարագրերը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում առկա, ինչպես նաեւ Հանձնաժողովին հասանելի պետական տեղեկատվական այլ շտեմարանների տվյալները։ Այժմ հիշյալ ուսումնասիրությունը ընթացքի մեջ է։

Հավելենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված ենթադրյալ հանցագործության հատկանիշները քննելու նպատակով Հանձնաժողովը 2024 թվականի մարտի 5-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Ներկայիս իշխանության ժողովրդավարությունը հենց այս տեսքն ունի, ամենուր «պոզով-պոչով» կոռուպցիոներներ են»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 30․ 05․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular