ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանվել է խիստ հսկողություն դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարին և «Երևաննախագիծ» ընկերությանը հանձնարարել է վարչական շրջանում նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով կազմել նախագիծ-նախահաշվարկ: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է նախագծի պատրաստումից հետո անմիջապես մեկնարկել բուն շինարարական աշխատանքները:

«Նուբարաշենում այսօր գործում է ընդամենը մեկ մանկապարտեզ: Հիմնելով նորը`  մենք ըստ էության կլուծենք տեղի բոլոր երեխաների մանկապարտեզ հաճախելու խնդիրը, ինչը ներկայում բնակիչների համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Նախօրեին լինելով Նուբարաշենում՝ տեղում ծանոթացել եմ նոր մանկապարտեզի համար նախատեսված շենքային պայմաններին: Մենք պետք է օր առաջ սկսենք աշխատանքներն ու հնարավորին սեղմ ժամկետում ավարտենք այն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում սահմանվել է խիստ հսկողություն՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:
Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների անցկացման վերաբերյալ մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Մայիսի 9-ին բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, հուշարձանների հարակից տարածքներում, մշակույթի տներում կազմակերպվելու են տոնական միջոցառումներ:
Խորհրդակցությանը զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:
Անդրադառնալով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հանրությանն ավելի մանրակրկիտ ու մատչելի ներկայացնել գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացված փոփոխությունների առավելությունները:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular