ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


300 հազար ցուցարար մի սպասեք, եթե այդքան հավաքվեց, հեղեղի պես սրբել-տանելու է․ Արա Սահակյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

300 հազար ցուցարար մի սպասեք, եթե այդքան հավաքվեց, հեղեղի պես սրբել-տանելու է։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է 1992-98 թթ․ խորհրդարանի փոխխոսնակ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը․

«Հեղափոխական մեծ ալիքը հեղեղ է, ինչպես տեսանք օրերս Հայաստանի հյուսիսում։ Գետը, եթե ափերից դուրս է գալիս, ավերածություն է անում։ Դիմում եմ իշխանությանը, մի՛ արդեք այնպես, որ 300 հազար մարդ փողոց դուրս գա։

Իշխանությունը ճոճվում է և այնտեղ ճաքեր կառաջանան։ Նախկինում շատ ակտիվ ոմանք մի կողմ են քաշվել, չեն ուզում ստանձնել այս այլանդակության պատասխանատվությունը։ Այս շարժումը համաժողովրդական է ու խաղաղ, չի հրահրում, ոստիկանությունն է հրահրում։

Դրսի աջակցություն չկա։ Եթե շարժումը դրսի աջակցություն ունենար, 10 օրում հարցը կլուծվեր, ինչպես 2018-ին եղավ։ Ճիշտ հակառակը, դրսից կա մեծ ճնշում ժողովրդական շարժման վրա։ Բոլոր տեղերից, բոլոր շահառուները, որոնք ուզում են, որ սա սահմանները գծի Ադրբեջանի ասածով, հրաժարվի Մեղրիում Հայաստանի տարածքների սուվերենիտետից»,- նշել է Սահակյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular