ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական արարողակարգի պատասխանատուին տեղեկացվել է Վեհափառի այցի ժամի մասին, ուստի Սարդարապատում տեղի ունեցածն իշխանությունների կազմակերպած սադրանքն էր. Տեր Եսայի քահանա Արթենյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Սարդարապատում Ամենայն Հայոց կաթողիկոսի և ուղեկցող եկեղեցականների հանդեպ ոստիկանների դատապարտելի գործողությունների առնչությամբ ՀՀ կառավարության ղեկավարի, պետական մարմինների իրարամերժ դատողությունները զրպարտիչ ու անհիմն են և որևէ քննության չեն դիմանում:

Այս մասի 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները, ի պատասխան՝ ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Վերջինս նշեց՝ ինչպես նախորդիվ արձանագրվել է, Վեհափառ Հայրապետը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդն է, և այլ վերագրում Հայոց Հայրապետին կատարվում է մարդկանց մոլորեցնելու, Եկեղեցին թիրախավորելու և իրենց չարամիտ գործողություններն իրականացնելու նպատակով։

«Հարկ եմ համարում տեղեկացնել նաև, որ պետական արարողակարգի պատասխանատուին, անհրաժեշտ ճշտումներ կատարելիս, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանի կողմից տեղեկացվել է Սուրբ Պատարագի և Հանրապետության համար մատուցվող մաղթանքի ավարտին Սարդարապատի հուշահամալիր Վեհափառի այցի ժամի մասին։ Ուստի Սարդարապատում տեղի ունեցածը իշխանությունների կազմակերպած սադրանք էր։

Ցավոք, ժողովրդավար ներկայացող ՀՀ իշխանությունների՝ Եկեղեցու և հոգևորականության հանդեպ ժխտողական ու քինախնդիր վերաբերմունքի փաստարկման հարցում ապացույցների պակաս չկա․ սա ընդամենը հերթականն էր»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցականների նկատմամբ ոստիկանների վայրագ գործողությունների առնչությամբ այսօր հայտարարություններով են հանդես եկել Նիկոլ Փաշինյանը և պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ։

Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի (ԱԺ) բակում ճեպազրույցի ժամանակ ասել էր՝ «Նախ մենք պետք է արձանագրենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը ու նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումների խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, ու երբ երեկ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ունեցել է հրավերի ակնկալիք»:

«Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնված խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի արարողակարգային նպատակ, ապահովվել է նրա մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառումների տարածք»,- ասել էր նա։

Փաշինյանը նշել էր, որ ոստիկանությունը փորձել է պարզել, թե Վեհափառի մուտքը պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտե՞լն է, թե՞ ոչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular