Ռեփեր 50 Cent-ը ձերբակալվել է համերգի ժամանակ հայհոյելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtert.am-ը գրում է.
Ամերիկյան հայտնի ռեփեր 50 Cent-ը ձերբակալվել է Սենտ Քիթս և Նևիս Դաշնության ոստիկանության կողմից` համերգի ժամանակ բեմից հայհոյանքներ հնչեցնելու համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, միլիոնատեր երգիչը պետք է այսօր ներկայանա դատարան: Նրան միառժամանակ արգելված է լքել Կարբյան ծովում գտնվող կղզի պետությունը:
Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ ռեփերին ազատ են արձակել գրավի դիմաց: Այժմ նա սպասում է դատավարությանը:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ 50 Cent-ը ձերբակալվում է համերգի ժամանակ հայհոյելու մեղադրանքով: Նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել նաև 2003թ.: