ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստելլա արտուա գարեջուր

ՖՈՏՈ

Բելգիան վաղուց է հայտնի գարեջրագործության իր ավանդույթներով։ Այդ երկրում կան բավականին այնպիսի գարեջրի գործարաններ, որոնք ավելի քան 200 տարեկան են: Այնուամենայնիվ, համեմատած Stella Artois-ի հետ, դրանք բոլորը պատկանում են երիտասարդների կատեգորիային: 1366՝ դա նշված է Stella Artois-ի յուրաքանչյուր շշի պիտակի վրա և դա  այդ ըմպելիքի առաջին արտադրության տարին է: Հենց այդ տարում է, ըստ Լևեն քաղաքի տարեգրության, քաղաքում հիմնադրվել Den Hoorn անունով գարեջրի գործարանը, որը թարգմանաբար նշանակում է «եղջյուր»:

Ժամանակի ընթացքում գարեջրի գործարանի անվանումը փոխվել է, բայց հենց այդ եղջյուրն է մնացել որպես ընկերության խորհրդանիշ, և այն առկա է նաև ժամանակակից տարբերանշանում։ Այն փաստը, որ գարեջրի գործարանը գոյատևել է մինչ օրս (թեև ձևափոխված), հետևանք է այն բանի, որ միջնադարում Լևեն քաղաքը եղել է խոշոր առևտրային կենտրոն։ Եվ այնտեղ գարեջրագործությունը ծաղկել է:

Բելգիական այդ հնագույն գարեջրի գործարանի պատմության մեջ նշանակալի տարեթիվ է եղել 1708 թվականը, երբ Սեբաստիան Արտուան ​​է դարձել գարեջրի գործարանի սեփականատերը, որն այն ժամանակ արդեն իսկ հնագույնն էր համարվում։ Ինը տարի անց Սեբաստիանը ձեռնարկությունը վերանվանել է «Արտուաի գարեջրատուն»։

Պետք է ասել, որ ամեն ինչ միայն անվանափոխությամբ չի ավարտվել: Սեբաստիանն, իհարկե, իրավունք ուներ գարեջրի գործարանն իր անունով կոչելու։ Փաստն այն է, որ նա և՛ տաղանդավոր գարեջրագործ էր, և՛ նախաձեռնող ղեկավար։ Հենց նա էլ փոքր տեղական գործարանը վերածել է մեծ ձեռնարկության, որի արտադրանքը սկսել է հանրաճանաչ լինել իր հայրենի Լևենի սահմաններից շատ հեռու։

Ավելին, Սեբաստիան Արտուայի հետնորդները հաջողությամբ շարունակել են ընտանեկան բիզնեսը, և 19-րդ դարի ընթացքում Artois գարեջրի գործարանը մեկ անգամ չէ, որ արժանացել է հեղինակավոր մրցանակների միջազգային ցուցահանդեսների ժամանակ: Ի դեպ, ժամանակակից պիտակների վրա կարելի է տեսնել այդ մրցանակների պատկերները։ Դրանցից մեկը 1885 թվականին Անտվերպենի ցուցահանդեսի ոսկե մեդալն է, մյուսը 1889 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի առաջին տեղը։

Այդ գարեջրի ժամանակակից անվան առաջին մասը հայտնվել է վերջերս։ Stella բառը լատիներենից թարգմանվում է որպես «աստղ»: Սկզբում ընկերությունն այդ անունով հատուկ ամանորյա գարեջուր է արտադրել, որի առաջին խմբաքանակը եղել է 1926 թվականին։ Հետագայում ընկերության արտադրած ողջ գարեջուրն է դարձել «աստղ», իսկ աստղի պատկերը հայտնվել է պիտակների և տարբերանշանների վրա։

Այսօր Stella Artois-ը բելգիական ամենաճանաչված ապրանքանիշերից մեկն է: Այդ գարեջուրը կարելի է գտնել աշխարհի գրեթե 100 երկրներում։ Արտուայի աստղը ներկայումս էլ շարունակում է փայլել:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular