ԱՄՆ-ում կործանվել է 5-րդ սերնդի եզակի կործանիչ՝ F-35B մոդիֆիկացիայի միակ օրինակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքի օդանավակայանի մոտ ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով օդանավակայանի պաշտոնյաներին։
Ինքնաթիռում ընդամենը մեկ օդաչու է եղել, նա ողջ է, գիտակից է և տեղափոխվել է հիվանդանոց։
CBS News-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում է, որ դա Lockheed Martin-ի F-35 կործանիչի նախատիպն է։ Նշվում է, որ այն եզակի կործանիչ է, որը F-35B մոդիֆիկացիայի միակ օրինակն է:
Ինքնաթիռը ուղևորվում էր Հարավային Կալիֆոռնիայում գտնվող «Էդվարդս» ռազմաօդային բազա։
Ընկերությունից ՌԻԱ «Նովոստի»-ին հաստատել են, որ իրենց F-35B Lightning կործանիչը կործանվել է Նյու Մեքսիկոյում։
Այս կործանիչները դասակարգվում են «անտեսանելի ինքնաթիռների» շարքին, որոնք ունակ են «երկինք-երկինք» և «երկինք-ցամաք» առաքելություններ իրականացնել հետախուզական տվյալների հավաքման և էլեկտրոնային պատերազմի ոլորտում: