ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի համար մռայլ իրավիճակ է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում բողոքի ցույցեր են ընթանում, ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին: Փողոց դուրս եկած մարդիկ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև դեմ են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը։ Դժգոհներին առաջնորդում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որին ընդդիմությունն արդեն առաջադրել է որպես կառավարության ղեկավարի թեկնածու։

Բողոքի շարժումը ծագեց այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն համաձայնեցին սկսել սահմանի սահմանազատումը, սակայն հայկական կողմը «տալով փոխարենը գրեթե ոչինչ չստացավ», rtvi.com-ի հետ զրույցում բացատրել է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Քանի որ Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ պաշտպանել է հայ ժողովրդի շահերը, շարժումը ստացել է նման ձև, առաջնագծում արքեպիսկոպոսն է», - ասել է փորձագետը։

Ըստ Տիգրան Քոչարյանի այժմ դժվար է կանխատեսել, թե արդյո՞ք բողոքի շարժումը կհասնի հաջողության, թեև «Հայաստանի բնակչության մեծամասնության հույսերը» կապված են դրա հետ, որ նրանք կհաջողեն, և Փաշինյանը հրաժարական կտա։

«2018 թվականից ի վեր Հայաստանն անընդհատ ինչ որ բան է կորցրել, Լեռնային Ղարաբաղն է ամբողջությամբ կորցրել, իսկ հիմա Տավուշի մարզի պաշտպանությունն է խիստ թուլացել։ Ավելին, 2021-2022 թվականներին Հայաստանը բավականին մեծ տարածքային կորուստներ է ունեցել։ Բայց չգիտես ինչու, սահմանազատումը սկսվել է Տավուշից, որտեղ ամեն ինչ հանգիստ էր»,- ասում է մեդիա փորձագետը։

Տավուշում ընթացող գործընթացը սկզբունքորեն դժվար թե կարելի է անվանել «սահմանազատում և սահմանագծում», քանի որ նախ պետք է խաղաղության պայմանագիր կնքել երկրների միջև, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ապա նոր անցնել այդ գործընթացին, կարծում է Տիգրան Քոչարյանը։

«Այստեղ լրիվ հակառակն է արվել։ Այս «սահմանազատում» և «սահմանագծում» բառերը հորինվել են հատուկ Փաշինյանի համար, որպեսզի նա կարողանա իր դեմքը փրկել։ Բնականաբար, պետք է լինի սահմանազատում և սահմանագծում, բայց արժանապատիվ հաշտության պայմանագրի կնքումից հետո։ Եվ ըստ էության, միայն դրանից հետո կողմերը պետք է անցնեն այդ գործընթացին, ընդ որում փոխադարձ, ոչ թե միակողմանի զիջումների հիման վրա, ինչպես արվում է հիմա»,- հավելել է փորձագետը։

Ժողովրդական սիրո ալիքով իշխանության եկած վարչապետի ներկայիս իրավիճակը «բավականին մռայլ է», ասել է rtvi.com-ի զրուցակիցը, ոչ ոք դուրս չի գալիս փողոց ի պաշտպանություն Փաշինյանի, մինչդեռ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հավաքում է ամբողջ հրապարակներ։

«Փաշինյանը մի առիթով ասել է, որ եթե իր դեմ հասարակությունը հավաքվի, ինքը հրաժարական կտա։ Հիմա նա չի կատարում իր խոստումները, իսկ սոց հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի վարկանիշն անցել է անվերադարձելիության կետը և այլևս չի աճում, իսկ նրա վարած քաղաքականությունից դժգոհների թիվը, հատկապես անվտանգության առումով, անընդհատ աճում է։ Ուստի Փաշինյանի համար իրավիճակը բավականին մռայլ է»,- եզրափակել է Տիգրան Քոչարյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular