ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգելափակված բնակավայրերում չկա սննդամթերքով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով սնուցման խնդիր․ Արեն Մկրտչյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Լոռու մարզի արգելափակված մի շարք համայնքներում իրավիճակի վերաբերյալ վերջին տվյալները։

«Առավոտը` դրական նորություններով։

Սարամիջյան ճանապարհով այցելեցինք արգելափակված Շամլուղ, Ախթալա քաղաքներ, օպերատիվ իրավիճակը ներկայացրել քաղաքացիներին։ Հենասյուներով Դեբեդի վրայով անցնող և Ախթալան ջրամատակարարող խողովակը հեղեղումներից հետո գոյություն չունի։

Մասնագետները ինտենսիվ աշխատում են նոր խողովակ անցկացնելու ուղղությամբ։ Անօդաչու թռչող սարքով համապատասխան տեխնիկական միջոցներ են տարվել մյուս ափ։ Վերականգնումը մոտ օրերի հարց է։

Իսկ մինչև այդ Ախթալա է տեղափոխվել 4 տոննա տարողությամբ ջրատար մեքենա, որը Ճոճկանից Ագարակի խմելու ջուրը կհասցնի Ախթալա։ Արգելափակված Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերում այս պահին վերականգնված է

Էլեկտրամատակարարումը

Գազամատակարարումը (բացի Ախթալա կայարան թաղամասից)

Ջրամատակարարումը (բացի Ախթալա քաղաքից)

Կապը

Չկա սննդամթերքով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով սնուցման խնդիր»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular