Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների վերաբերյալ։
«Հունաստանը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին կորսված կյանքերի և երկրի հյուսիսային նահանգներում հորդառատ անձրևների պատճառած մեծ վնասի համար։ Մենք պատրաստ ենք աջակցել»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։
Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ ու կամուրջներ։ Հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։ Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում։