ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի փախուստը. Բագրատ Սրբազանը հաղթեց Սարդարապատում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չէ, փաստորեն «մարող շարժումը» կարող է այնքան վախեցնել, որ պետական արարողակարգը չեղարկես հանուն մի մարդու, որ ներկա է, իսկ նախկինը` ենթակա։ 

Փաշինյանը՝ պետության գլխին աղետ բերողը, չգնաց Սարդարապատ։ Պետական արարողակարգային միջոցառումը չեղարկվում է, փոխարենը` հրապարակվում այն տեքստը, որ պետք է պետությունն այլանդակած «Պապ թագավոր» ինքնահռչակը ելույթ ունենար։ Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ այլեւս օրակարգ թելադրողը Բագրատ Սրբազանն է։

Սարդարապատի հուշահամալիրում Սրբազանը խոսք ասաց, որը լոկ պատմական փաստագրում չէր, խոսք ասաց վաղվա, մեր ինքնության, մեր անկոտրում ոգու և հոգու հետ զրույց անելու, առաջ նայելու, իրականությունը ճիշտ գնահատելու: Առանց այլեւայլ զեղումների, անփութության, հաղթելու ներքին և արտաքին թշնամիներին` հանուն մեր պետության հարատեւության։

Միով բանիվ, Փաշինյանը մի օրում դարձավ մազութի Համո, իսկ Սրբազանը, անկախ նրա գլխին սրեր ճոճող ազգակործան իշխանության` օրակարգ թելադրող։

Արթուր Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular