ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոնալդուին բռնաբարության մեջ մեղադրող թերթը ապացույցներ է հրապարակել

ՍՊՈՐՏ

Վերջերս գերմանական «Der Spiegel» պարբերականը սկանդալային հայտարարությամբ էր հանդես եկել՝ Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրելով բռնաբարության մեջ: 

Պարբերականը վստահեցնում է, որ ֆուտբոլային աստղը տուժած աղջկան 375 հազար դոլար է վճարել՝ գործը փակելու համար:

Անձամբ Ռոնալդուն հերքում է բոլոր մեղադրանքները, բայց պարբերականը սեփական հետաքննությունն է անցկացրել և հիմա ապացույցներ է ձեռք բերել: Հրապարակվել են ֆուտբոլիստի և տվյալ գործով զբաղվող պորտուգալացի փաստաբանի զրույցից հատվածներ. փաստաբանը բանակցություններ է վարել տուժողի և նրա իրավաբանների հետ:

Պարզվում է՝ աղջիկն ի սկզբանե ցանկացել է 600 հազար եվրո ստանալ լռության համար, իսկ Ռոնալդուն հրաժարվել է այդքան գումար վճարել նրան, բայց արդյունքում կողմերը համաձայնության են եկել 260 հազարի շուրջ: Փաստաթղթերի վրա, որոնք հաստատում են գումարային միջոցների փոխանցումը, առկա է ֆուտբոլիստի ստորագրությունը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղոդրվում էր, որ միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականին ԱՄՆ-ում, որտեղ մարզիկը հանգստացել է իր եղբոր և զարմուհու հետ:

Լաս-Վեգասի հյուրանոցներից մեկում կայացած երկույթներից մեկի ժամանակ Ռոնալդուն ծանոթացել է մի աղջկա հետ, ականատեսների հաղորդմամբ նրանք հիանալի ժամանակ են անցկացրել: Այնուհետև ֆուտբոլիստն աղջկան ուղեկցել է իր հյուրանոցային համար, որտեղ էլ նրա փոխանցմամբ՝ տեղի է ունեցել բռնությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular