ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔԿ նախագահը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են գործակցության զարգացման հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է հյուրին այդ պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ԵԽ երևանյան գրասենյակում նրա նախընթաց գործունեությունը կնպաստի առավել բարձր արդյունավետությամբ շարունակելու առաքելությունը Հայաստանում։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, իրավապահ համակարգում իրականացվող բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, և բարձր է գնահատել այդ գործընթացներին Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը։ ՀՀ քննչական կոմիտեի պարագայում այն նպաստել է մարդկային ռեսուրսների մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության զարգացման տարբեր ծրագրերի աշխատանքային խմբերում ՔԿ քննիչների ընդգրկմանը և այլն։

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն արդյունավետ է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը, իր հիմնական գործառույթների իրականացումը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում Կոմիտեի կողմից դրսևորվող հետևողականությունը։ Նա ընդգծել է, որ շահագրգիռ են Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխուներին ցուցաբերվող աջակցության շարունակման հարցում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրից բխող ՀՀ քննչական կոմիտեի գործառույթներին առնչվող միջոցառումների, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ուժեղացման, խոշտանգումների, կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարում, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրարկման ոլորտներում քննիչների մասնագիտական հմտությունների զարգացման և ՀՀ ՔԿ կարիքներից բխող այլ ուղղություններով գործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular