ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արման Թաթոյանն իմ հարազատ եղբայրն է, շարժման սկզբից էլ, վերջից էլ ներկա է եղել․ Բագրատ Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գիտեմ, լսել եմ, որ հատուկ ջոկատայիններին սովորական ոստիկանական համազգեստ են հագցնում, միևնույն ժամանակ էլ շաբաթը 40 հազար դրամ պարգևավճար են տալիս, խուլիգան են:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Բագրատ Սրբազանը:

«Ինչքան վախի ամպլիտուդը բարձրանում է, այնքան վայրագ են դառնում: Ոստիկաններն այլանդակ վարք են դրսևորում: 30 հոգով մեկ մարդու վրա են հարձակվում: Տղային, ազդանշան տալու համար, գլուխը ջարդում են»,- շեշտեց նա:

Լրագրողների հարցին Արմամ Թաթոյանի շարժմանը մասնակցելու մասին՝ Սրբազանը շեշտեց, որ Արման Թաթոյանն իր հարազատ եղբայրն է, շարժման սկզբից էլ, վերջից էլ ներկա է եղել:

Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ և վարչապետի թեկնածու Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ մեկնում է Սարդարապատ: Նրանք նախատեսում են գիշերել Սարդարապատում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular