ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանը, Ադրբեջանը և Վրաստանն առաջին անգամ Չինաստանից բեռներ են ուղարկել Եվրոպա շրջանցելով Ռուսաստանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պատմության մեջ առաջին անգամ փորձնական տարանցիկ բեռնափոխադրումներ են սկսվել Չինաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղիով, գրում է rtvi.com-ը:

Բեռնատարները բեռնվել են Կուրիկ նավահանգստում (Աքտաու, Ղազախստան) լաստանավով կտրել անցել Կասպից ծովը, որից հետո շարունակել են շարժվել Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղիով, այսինքն շարժվել են Ռուսաստանը շրջանցող երթուղով:

Ղազախստանի տրանսպորտի նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի և տրանսպորտի վերահսկողության կոմիտեի ղեկավար Ալի Ալթայը ընդգծել է, որ «պատմության մեջ առաջին անգամ երկու երկրների՝ Ղազախստանի և Չինաստանի ավտոմոբիլային տրանսպորտը հնարավորություն ունի ուղղակիորեն հասնել եվրոպական խոշոր առևտրային քաղաքներ»։ Պաշտոնյայի խոսքով ներկայումս Չինաստանից Եվրոպա ապրանքների առաքման ժամկետը կարող է հասնել 52 օրվա ծովով և մինչև 22 օրվա երկաթուղով։ Իսկ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով ավտոմոբիլային փոխադրումները կարագանան, առաքումը կլինի մինչև 12 օր ժամկետով, պայմանով, որ բեռը «դռնից դուռ» կգնա առանց միջանկյալ բեռնումների և բեռնաթափումների:

Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով և Վրաստանով դեպի Թուրքիա, իսկ այնտեղից եվրոպական երկրներ: 2013 թվականի նոյեմբերին Աստանայում «Նոր մետաքսի ճանապարհ» միջազգային տրանսպորտային և լոգիստիկ բիզնես ֆորումում է ստորագրվել դրա ստեղծման Համակարգող կոմիտեի ստեղծման մասին համաձայնագիրը։ Հանձնաժողովն ինքը հայտնվել է 2014 թվականի փետրվարին։

2016 թվականի վերջին կոմիտեի անդամները՝ Ղազախստանը, Ադրբեջանը և Վրաստանը, որոշել են ստեղծել «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի» միջազգային ասոցիացիան։ Նա իր աշխատանքը սկսել է 2017 թվականի փետրվարին։

Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին առաջին հերթին այլընտրանք է Իրանով անցնող Հյուսիս-Հարավ, և Արևելք-Արևմուտք (Տրանս-Սիբիրյան) տրանսպորտային միջանցքներին, բացատրել է Սանկտ Պետերբուրգի RANEPA-ի մաքսային կառավարման և անվտանգության ֆակուլտետի դոցենտ Վլադիմիր Նիկոլաևը: Նրա խոսքով, այդ երթուղին ուղղակի մրցակցության մեջ է Հյուսիս-Հարավ միջանցքի հետ, որն ընդգրկում է Ռուսաստանը և անցնում Իրանի տարածքով։

«Դա պայմանավորված է Իրանի աշխարհաքաղաքական դիրքով և նրա նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով, ինչը մեծացնում է ապրանքների առաքման տարբեր ռիսկերը։ Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքը դեռևս թույլ չի տալիս տարանցիկ ապրանքների տեղափոխում և փոխադրում»,- ասել է փորձագետը։ Ռուսաստանի համար այդ նոր երթուղու զարգացումն առաջին հերթին նշանակում է Ղազախստանի վրա ազդեցության նվազում «լոգիստիկ բաղադրիչի տեսքով» և տարանցիկ բեռների մի մասի կորուստ, կարծում է Նիկոլաևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular