ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ. առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում․ Գագիկ Սուրենյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա օրերին հանրապետությունում հորդառատ տեղումներ ու գետերում վարարումներ չեն կանխատեսվում։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հուրախություն մեզ,  տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ։ Ճիշտ է Լոռի, Տավուշ հատվածում եղան տեղումներ, սակայն դրանք 4-5 անգամ ավելի թույլ են, քան նախորդ օրվա ընթացքում եղած անձրևները։ Առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում, կլինեն ներզանգվածային տեղումներ, սակայն դրանք առանձնապես չեն ազդի գետերի հոսքի վրա։ Գետերում վարարումների հավանականություն չկա»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա մասնագետը տեղեկացրեց, որ  այսօրվանից արդեն հարավ արևմուտքից առկա է տաք օդային հոսանքների ներհոսք, ինչը կշարունակվի մինչև մայիսի 31-ը։ Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա 4-6 աստիճանով։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ Արդեն մայիսի 30-ին և 31-ին Երևանում և Արարատյան դաշտում կգրանցվի +30 աստիճան տաքություն։

Խոսելով մայիսին գրանցված եղանակային պայմաններից՝ Գագիկ Սուրենյանը, նշեց, որ Հայաստանում մայիսը, սովորաբար համարվում  է տարվա ամենա տեղումնառատ ամիսը։ Թեպետ այս տարի գարնան վերջին ամիսն իր տեղումների ծավալով ու ուժգնությամբ զարմացրեց նույնիսկ օդերևութաբաններին։ Իհարկե, նախապես կանխատեսվել էր, որ մայիսը լինելու է անձրևային ու խոնավ, սակայն ցիկլոնը դրսևորվեց Հայաստանին ոչ այդքան բնորոշ տեղումների ինտենսիվությամբ, կարկտահարությունների մեծ մասշտաբներով, ամպրոպների հաճախականությամբ։

«Մայիս ամսվա ընթացքում գրեթե բոլոր մարզերում ունեցանք կարկտահարություններ։ Հատկապես խոցելի եղան Արմավիրի, Արագածոտնի մարզերը, որտեղ նույնիսկ մի քանի անգամ եղան կարկտահարություններ։ Նաև ինտենսիվ տեղումների դեպքեր գրանցվեցին Երևանում, եղան հեղեղումներ, առանձին հատվածներում՝ ջրածածկումներ»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Համեմատության համար մասնագետը նշեց՝ մայիսի 2-րդ տասնօրյակում եղել է օր, երբ Երևանում ամսվա տեղումների նորմայի 40 տոկոսը թափվել է մեկ ժամվա ընթացքում։ Առատ տեղումները հանրապետությունում շարունակվել են նաև մայիսի վերջին՝ հանգեցնելով մեծ ավերածությունների։

Հատկապես տուժել են Լոռու և Տավուշի մարզերը։ Մայիսի 25-26-ն ընկած ժամանակահատվածում Լոռու, Տավուշի հատվածում այնքան շատ տեղումներ են եղել, որքան Երևանում նորմայով լինում է ամբողջ մայիս ամսվա ընթացքում։ Հորդառատ անձրևներով պայմանավորված տեղի ունեցան գետերի վարարումներ, որոնք 1959 թվականից այս կողմ 2-րդ էին իրենց ծավալներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular