ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոչ եմ անում միջազգային կառույցներին օբյեկտիվ արձագանքել Հայաստանում տեղի ունեցող ներքաղական գործընթացներին․ Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությունը․

«Հայաստանի իշխանությունը զավթած ուժը, ոտնահարելով բարոյականության բոլոր՝ գրված և չգրված օրենքները, անհամաչափ բիրտ ուժ է կիրառում Հայաստանի ինքնիշխան տարածքները մաս-մաս թշնամուն հանձնող հանցավոր ռեժիմի դեմ անհնազանդության ակցիաներ իրականացող ցուցարարների նկատմամբ։

Իշխանության ապօրինի հրամանները կատարող ուժային կառույցների՝ նաև քաղաքացիական հագուստներով ծպտված անդամները, խմբերով կանգնած մայթեզրերին, չնայելով կին է, թե երեխա, տարեց, թե երիտասարդ, հոգևոր սպասավոր է, թե հանուն Արցախի, Հայաստանի պատերազմում զոհվածի հարազատ կամ վիրավորում ստացած զինծառայող, այնպես են հարձակվում ցուցարարի վրա, կարծես ռազմական հանցագործ է կանգնած իրենց առջև, և ոչ թե անզեն, իր անվտանգության, Հայրենիքի համար փողոց դուրս եկած հայրենակից, որին թույլ չտալով ասել մեկ բառ անգամ՝ զրկում են ինքն իրեն պաշտպանելու բոլոր հնարավորություններից։ Իսկ պատգամավորների նկատմամբ բռնությունը ոչ միայն ավելի կատաղությամբ է իրականացվում, այլև կրում է սիստեմատիկ բնույթ և բացահայտ խրախուսվում իշխող ուժի կողմից։ Հանցավոր բռնության վերջին հարձակումը տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ։ Սա իշխող ռեժիմի վաճխանի վերջին ջղաձգումներն են, որոնք, միանշանակ, արժանանալու են քրեաիրավական գնահատականի։

Խաղաղ ցուցարարների և ոստիկանական ուժերի, բերետավորների առճակատման յուրաքանչյուր տեսագրություն ապացուցում է մեկ անհերքելի փաստ` այն, որ օրենքը խախտողների, սկսած արտաքին տեսքից, համազգեստից, առանց գլխարկ, սիգարետը բերաններում, մինչև ծառայողական պարտականությունների կատարում, առաջին և միակ կողմը հենց իրենք են՝ Հայաստանի ներկայիս իշխանության շահերը անձնվիրաբար, կուրորեն պաշտպանող ոստիկանությունը և նրանց ղեկավարները։

Կոչ եմ անում միջազգային կառույցներին օբյեկտիվ արձագանքել Հայաստանում տեղի ունեցող ներքաղական գործընթացներին, ձեռնարկել քայլեր՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներն արձանագրելու, ժողովրդավարության բացահայտ ոտնահարումը կանգնեցնելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Սրբազան շարժումը՝ Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ, Հայրենիքի համար անշրջելի է։

Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիերին․ նրանք պայքարում են ոչ թե իրենց նեղ անձնական շահերի համար, այլ նաև ձեր, ողջ հայ ժողովրդի, Հայաստան պետության համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular