Ալավերդիից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Քարկոփ գյուղն ամբողջությամբ տարհանված է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱլավերդիից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Քարկոփ (Շեբզավոդ) համայնքում մարդ չկա էս պահին, գյուղն ամբողջությամբ տարհանված է։ Օգնության են հասել վերեւի գյուղի՝ Ճոճկանի բնակիչները, տեղավորել իրենց տներում։ Տեսանյութի ձախ մասում Դեբեդի իրական հունն է, մեջտեղում՝ գյուղի՝ ջրի մեջ անցած առանձնատներն ու շենքերը։ Ձախ մասում ջրի տակ մնացած երկաթգծերն են, որ չեն երեւում, ու Քարկոփը Ճոճկանին կապող ճանապարհը, ինչի մեծ մասն էլի ջրի տակ է։
Ջուրը քշել-տարել է մարդկանց գույքն ու անասուններին։ Ջրի տակ են անցել ոչ միայն մի շենք-շինությունները, այլեւ՝ բերքատու այգիները՝ արքայանարնջի, կեռասի, դեղձի ծառերով…