Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ. ՆԳՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՑամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկ լինելը կոչվում է ջրհեղեղ, հայտնում է ՆԳՆ-նԼ
Ջրհեղեղները կարող են առաջանալ.
- երկարատև առատ տեղումներից.
- սառցադաշտերի և ձյան հալոցքի ժամանակ մեծածավալ և կենտրոնացված ջրի հոսքից.
- ջրամբարների փլուզումներից.
- հիդրոկայանների պատնեշների ճեղքումից.
- ծովային փոթորիկներից.
- ցունամիներից.
- երկրի մակերևույթ ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից:
Ի՞նչ անել մինչև ջրհեղեղը
- Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոց:
- Պատրաստեք ավազով լցված պարկեր:
- Մաքրեք կոյուղին:
- Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):
- Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին:
- Կապիտալ շինարարություն կազմակերպեք միայն պետական համապատասխան մարմինների թույլտվությամբ:
- Նախատեսեք փրկարարական միջոցների պահուստներ (փրկարարական օղակ, փրկաբաճկոն և այլն):
- Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր:
- Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:
- Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:
- Հետևեք տարահանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին:
- Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:
- Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն):
- Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:
- Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):
Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ
- Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:
- Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք:
- Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար:
- Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:
- Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից:
- Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան և այլն):
Ի՞նչ անել ջրհեղեղից հետո
Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը`
- հիմքի ամբողջությունը.
- պատերի, պատուհանների և հատակի վիճակը.
- հաղորդակցության համակարգը.
- թունավոր օձերի հնարավոր առկայությունը.
- ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով.
- խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո.
- մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը.
- նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգեք դրանց վնասվածության աստիճանը.
- հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին.
- վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում.
- առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ: