ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին հրաժարակա՞ն է սպառնում. ո՞վ է հավակնում Հայաստանի վարչապետի պաշտոնին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միգուցե՞ հայերը վերջապես կորցրել են համբերությունը, իսկ Փաշինյանը հրաժարականի առջևում է։ Հայաստանի ընդդիմության ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերջին հայտարարությունների համաձայն նրան պետք է վարչապետական աթոռին նստեցնել ներկայիս վարչապետի փոխարեն։ Բողոքի շարժման առաջնորդի այդ հայտարարությունը շատերի կողմից լուրջ է ընդունվել, գրում է Vrubcovske.ru-ն։

Գալստանյանը հայտնի դարձավ Փաշինյանի սահմաններ հաստատելու համար գյուղեր Ադրբեջանին տալու որոշումից հետո: Դա վարչապետի նոր դավաճանությունն է իր ժողովրդի հանդեպ, որը, կարծես թե, չի ներվելու։ Ըստ Փաշինյանի` սահմանագծումն անհրաժեշտ էր անհանգիստ հարևանների հետ պատերազմը կանխելու համար, բայց մարդիկ հասկացան, որ վարչապետն ուղղակի կրկին դավաճանում է։ Սա տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո, որից  Երևանը հրաժարվեց։

Անսպասելիորեն Տավուշի թեմի առաջնորդը ստացել է Հայաստանի քաղաքական ուժերի աջակցությունը։ Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածու է առաջադրվել «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժումից ոգեշնչվելուց հետո։ Սահմանների մասին որոշումից հետո հոգևորականը ստացել է երկրում բազմաթիվ ընդդիմադիր ուժերի աջակցությունը։ Նա ակնկալում է նաև ժողովրդի աջակցությունը, որն ակտիվորեն պայքարում է Հայաստանի կառավարությունում իր թեկնածության համար։ Մայիսի սկզբին Գալստանյանն էր դարձել Տավուշից դեպի մայրաքաղաք երթի ոգեշնչողը։ 

Որոշ քաղաքագետներ հիշում են, որ նույնիսկ 2020 թվականի պատերազմում պարտությունից հետո Փաշինյանը կրկին ստացել է ժողովրդի աջակցությունը` դառնալով պետության ղեկավար։ Բայց միգուցե՞ դա արդեն այդպես չէ: Հայաստանը ցավով ու վրդովմունքով է նայում Ադրբեջանին տրված տարածքներին և հայրենակիցներին, ովքեր ստիպված են եղել փախչել իրենց տներից։ Գալստանյանն ավելի շատ գործող իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայնության խորհրդանիշ է, այլ ոչ թե որպես պոտենցիալ վարչապետ, այնպիսի անձնավորություն, ում մարդիկ ուշադրություն են դարձնում։

Բացի դա` մյուս կողմից էլ հոգևորականները քաղաքական ուժերից տարբերվում են հասանելիությամբ և բոլորին լսելու պատրաստակամությամբ։ Հայաստանի եկեղեցին միշտ եղել է խաղաղարար, մարդկանց միավորող, և նրա ազդեցությունը հսկայական է, քանի որ մարդիկ վստահում են նրանց։ Սակայն կա Գալստանյանի քաղաքացիության խնդիր: Նրա անձնագրում նշված է Կանադայի քաղաքացիությունը, մի իրավիճակ, որն արգելում է զբաղեցնել բարձրագույն քաղաքական պաշտոն համաձայն Հայաստանի սահմանադրության: Կհրաժարվի արդյո՞ք նա Կանադայի քաղաքացիությունից, բաց հարց է։ Միգուցե՞ այս իրավիճակում սահմանադրական իրավունքի հոդվածը կարող է լուծում առաջարկել, բայց ի՞նչ գին ունի միայն մեկ անձի համար վաղուց գոյություն ունեցող կանոնները փոխելը։ Ամենայն հավանականությամբ, շուտով կհայտնվի մեկ այլ թեկնածու՝ վարչապետի պաշտոնի ավելի իրատեսական հավակնորդ։

Բայց Փաշինյանի իշխանությունը կարծես թե մոտենում է ավարտին: Ժողովուրդը հասկացել է, որ վարչապետի քաղաքականությունն անարդար է իր քաղաքացիների նկատմամբ։ Բնակչության վստահությունն իրենց առաջնորդի նկատմամբ իջել է, և նրանք ձգտում են փոփոխությունների, որոնք իրենց խաղաղություն և անվտանգություն կբերեն: Մյուս կողմից էլ` Փաշինյանը, ով ցանկանում է պահպանել իր իշխանությունը, կարող է ուժի կիրառման դիմել։ Դա կարող է լինել նրա միակ ելքը, բայց այդ դեպքում Հայաստանը երբեք նախկինը չի լինի։ Այդ երկրի պատմությունն այնքան ողբերգական է, որ նրա փորձությունները դժվար է համեմատել աշխարհի որևէ այլ երկրի փորձությունների հետ։ Իսկ ճակատագրի հարվածները չեն շրջանցել անգամ տիրակալներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular