ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանները չի կարելի որոշել մարդկանց տառապանքների ու իրավունքների հաշվին, չի կարելի անվտանգությունը կտրել մարդուց ու նրա իրավունքներից. Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանուն ձեր պաշտոնների ու իշխանությունը պահելու՝ թաքուն պահեցիք իրականությունն ու անտեսեցիք մեր ժողովրդի իրավունքները, կոծկեցիք ադրբեջանական հանցանքներն ու խախտումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

՛՛Փոխարենը հնարավորություն տվեցիք՝ Ադրբեջանն աշխարհին տարածի կեղծիքներ ու դառնա խաղաղասեր:

Հիմա էլ ավելի մեծ ուժով սպառնում է Հայաստանին, իսկ դուք էլի ու էլի արդարացնում եք անթույլատրելի զիջումները։ Եվ այս ամենը հանուն` ձեր պաշտոնների, ու դա անում եք պառակտումը խորացնելու հաշվին։

44-օրյա պատերազմից հետո, առաջին օրերից սկսած, ամեն օր, ամեն ժամ ես ասել եմ, որ սահմանները չի կարելի որոշել մարդկանց տառապանքների ու իրավունքների հաշվին:

Որքան ձեզ բոլորիդ ասեմ` չի կարելի անվտանգությունը կտրել մարդուց ու նրա իրավունքներից: Դիվանագիտության համար այսքան ահռելի աշխատելու տեղ կար, հսկայական նյութ, որով կարելի էր մեծ արդյունքեր արձանագրել, բայց ոչ, ամենը զոհ գնաց, քանի որ պետք էր պաշտոնները պահել:

Հիմա էլ այսպես խեղճացած, ողորմելի կեցվածքով չէիք ներկայանա աշխարհին, ակնհայտորեն ադրբեջանական ճնշումների տակ մուրացող աչքերով չէիք աղերսի աջակցություն՝ վախ ունենալով, որ չեք հաջողելու։

Վեց տարի բոլոր ոլորտներում կորուստ, ստորացում, նսեմացում, ձախողում գրանցելով, ֆեյսբուքով երկիր կառավարելով՝ դեռ համարձակվում եք մարդկանց համոզել, որ դուք հայրենիք եք սիրում ու գիտեք հայրենիքի արժեքը։

Փորձում եք համոզել այն մարդկանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում մաքառելով` ապրուստ են ստեղծել, տուն ու տեղ են դրել, հողի հետ կռիվ տվել, որ հիմա էլ հանգիստ թողնեն իրենց՝ տարիներով ստեղծածը, իրենց ապրուստի միջոցները, իրենց հիշողությունները և սրբությունները՛՛,-նշել է նա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular