ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, ձեռնարկատեր Սամվել Կարապետյանը Մոսկվայում կայացած Armenian business forum 2024 միջոցառման ժամանակ իր ելույթի ավարտին աջակցություն է հայտնել անարդարացիորեն ձերբակալված և Բաքվի բանտում գտնվող բոլոր հայերին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին, ում ծննդյան օրն է այսօր։

«Եզրափակելով՝ ուզում եմ աջակցության խոսքեր հայտնել անարդարացիորեն ձերբակալված և Բաքվի բանտում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին և հիշեցնել, որ այսօր մեր ընկեր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Բոլորիս անունից ցանկանում եմ շնորհավորել և մաղթել նրան և բոլորին ուժ ու արիություն՝ արժանապատվորեն անցնելու այս թեստերը»,- ասաց Սամվել Կարապետյանը։

Armenian business forum 2024 միջոցառումը, որին մասնակցում են շուրջ 400 ձեռներեցներ, հասարակական գործիչներ և հյուրեր, անցկացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ։

Վերջին անգամ այս բիզնես ֆորումը Երևանում կայացել է 2021 թվականին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular