Արցախցիների դեմ շարունակաբար գեներացվող ատելությունը ոչ մի լավ տեղ չի տանելու ո՛չ Փաշինյանի իշխանությանը, ո՛չ նրա կատարածուներին․ Վաղը՝ ժամը 16:00-ին՝ Հանրապետության հրապարակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱսկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների և վերջինիս աշխատակիցների ձերբակալությունները հստակորեն քաղաքական պատճառներ ունեն՝ առանց իրավական ու փաստական հիմքերի: Իշխանությունները դրանով ցանկանում են կանխել արցախցիների ակտիվ մասնակցությունը վաղվա հանրահավաքին, բայց չեն հասկանում, որ ավելի են լարում իրավիճակը և խթանում մարդկանց` իրենց բողոքի ձայնը բարձրացնել:
Իսկ արցախցիների դեմ շարունակաբար գեներացվող ատելությունը ոչ մի լավ տեղ չի տանելու ո՛չ Փաշինյանի իշխանությանը, ո՛չ նրա կատարածուներին, ո՛չ էլ ողջ ժողովրդիս: Սրանից շահելու են միայն բռնապետ Ալիևն ու իր տերերը:
Այս պանդորայի արկղը պետք է շտապ փակել ու դադարեցնել հերթական փնթի քաղաքական հետապնդումները:
Վաղը՝ ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակ:
Արտակ Բեգլարյան