«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ոստիկանության հատուկ տարածք է տեղափոխվել 89 ավտոմեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ոստիկանության հատուկ տարածք է տեղափոխվել 89 ավտոմեքենա:
Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում հնչեց «Վերջին զանգը»:Ուժեղացված ծառայության արդյունքում ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 89 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:
Տրանսպորտային պատահարներ եւ միջադեպեր չեն արձանագրվել: