ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանախը պահանջել է նկարահանել Հայկ Սարգսյանի հետ առերեսումը. «Ժողովուրդ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի` Մանախի միջև տեղի ունեցած միջադեպի գործը փակուղի է մտել: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 1-ին, «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը իրավապահներին հայտնել էր, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև հանել է ատրճանակը և ուղղել իր վրա, սակայն այն վնասազերծվել է «Ելքի» անդամներից մեկի՝ Գառնիկ Վարդանյանի կողմից: Ավելի ուշ իրավապահները ձերբակալեցին Արթուր Այվազյանին:

Նշենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկայի սպանությունը պատվիրելու և իրագործելու համար: Գրել էինք, որ միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում Եռագույնի շուրջ առաջացած խոսակցությունից, որի արդյունքում գործադրվել էր զենք, սակայն միջադեպի մասնակիցները նշում են, որ զենքը իրենց չի պատկանում: Եվ որպեսզի իրավապահները հասկանան, թե ինչ է կատարվել, նշանակել են առերեսում:

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ նախօրեին «Ելք» դաշինքի անդամներ Հայկ Սարգսյանին, Գառնիկ Վարդանյանին իրավապահները հրավիրել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ առերեսման: Երբ կողմերը պատրաստ են եղել առերեսման, Արթուր Ավագյանը` Մանախը, ՀՀ քննչական կոմիտեի քննիչների ներկայությամբ ասել է, թե ցանկանում է, որ առերեսումը նկարահանվի, հակառակ դեպքում կհրաժարվի մասնակցել քննչական այդ գործողությանը:

Սակայն քրեակատարողական հիմնարկում նկարահանման պայմաներ չեն եղել, ինչի պատճառով էլ միջադեպի մասնակիցների միջև առերեսում տեղի չի ունեցել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular