ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցիալական ցանցի օգտատիրոջը մեղադրանք է ներկայացվել՝ բռնnւթյուն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու համար․ նա ձերբակալվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2024 թվականի մայիսի 13-ին «Meta Platforms» սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութ տարածելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված համապատասխան ապացուցողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ նշված օգտատիրոջ ինքնությունը, ով Երևան քաղաքի 35-ամյա բնակչուհի է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերջինս, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարած քաղաքականության հետ, ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, 2024 թվականի մայիսի 13-ին «Meta Platforms» սոցիալական ցանցում՝ իր անվամբ գրանցված էջի բաց հարթակում, կատարել է գրառում՝ նշելով հնարավոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, վտարելու, ՀՀ անձնագրից զրկելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ՝ այս կերպ հնչեցնելով անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչ:

Ձեռք բերված բավար փաստերի հիման վրա վերոհիշյալ օգտատիրոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ձերբակալվել է, նրան ներկայացվել է մեղադրանք։  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, և նա արգելանքից ազատ է արձակվել:

Նախաքննությունը շարունակվում է:                                                 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular