ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննչականը Նարինե Հայրապետյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել՝ «սուտ մատնության» հատկանիշներով, իսկ նրան առևանգելու դեպքով նախաձեռնված վարույթը կարճել է

ԻՐԱՎՈՒՆՔ

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ հետևյալ բովանդակությամբ․

«2024թ․ հունվարի 17–ին Երևանի ավագանու անդամ Ն․ Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ․ հունվարի 15–ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Թոթովենց փողոցի 6/7 հասցեի դիմացից մի խումբ անձինք առևանգել են իրեն, ստիպողաբար նստացրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել աչքերը և տեղափոխել անհայտ վայր, որտեղ հանդիպել է մոտ 60-65 տարեկան տղամարդու, ում հետ, իր քաղաքական գործունեության հետ պայմանավորված, զրույց է ունեցել, որից հետո նույն անձանց կողմից, նույն կերպ իրեն տեղափոխել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից ու հեռացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդու առևանգումը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որով իրականացվել է  պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննություն։ Կատարվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ վերծանումներ, տեսագրությունների զննություն, բազմաթիվ վկաների, այդ թվում Ն․ Հայրապետյանի կողմից որպես առևանգման վայր նշված հասցեի մոտակայքում գտնվող օբյեկտների աշխատակիցների, հարցաքննություն։ Արդյունքում՝ բացի տուժող Ն.Հայրապետյանի կողմից ներկայացված հաղորդումից, ձեռք չի բերվել որևէ ապացույց կամ փաստական տվյալ, որով կհիմնավորվեր Ն․ Հայրապետյանին առևանագելու հանգամանքը։

Նախաքննության ընթացքում կատարված ՍԵԿՏ հարցմամբ պարզվել է, որ Ն․ Հայրապետյանը 2024թ․ հունվարի 19-ին՝ ժամը 17:26-ին, Հայաստանից մեկնել է ՌԴ և չի վերադարձել։

Քանի որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ առևանգման որևէ դեպք տեղի չի ունեցել, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ (եթե հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը) վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը կարճելու մասին։

Հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր լիազորություններն իրականացնելու ընթացքում ի հայտ են եկել այլ ենթադրյալ հանցանք կատարելու՝ սուտ մատնության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որով իրականացվում է նախաքննություն։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular