ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուծարում են Հանրապետության՝ երկրորդ մեծության գրադարանը․ Գառնիկ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, որն ունի ավելի քան 22 մլն գրականությամբ պահոց։

ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը գիտատեխնիկական փաստաթղթերի ավանդապահ (դեպոզիտար) գրադարան է, իրականացնում է ավելի քան 8000 գրանցված ընթերցողների գրադարանային գիտատեխնիկական ծառայությունների մատուցում և սպասարկում, ինչպես նաև 100-ի հասնող կազմակերպությունների սպասարկում էլեկտրոնային առաքման ծառայության միջոցով: Այն իր տեսակով միակն է և եզակի՝ որպես մասնագիտացված գրադարան։

Գրադարանի հարուստ ֆոնդերը իր մեջ ներառում են տեխնիկական փաստաթղթերի հատուկ տեսակներ՝ արտոնագրեր, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, արտադրությանը վերաբերող տեխնիկական պայմաններ, արդյունաբերական կատալոգներ, ինչպես նաև գիտատեխնիկական ուղղվածության ոլորտն ընդգրկող տարատեսակ փաստաթղթային հարուստ ֆոնդեր՝ գրքեր, պարբերական և էլեկտրոնային հրատարակություններ, սեղմագրային հանդեսներ, ատենախոսության սեղմագրեր։

Գրադարանը գործում է ավելի քան 60 տարի․ 1991 թվականից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո։ 2009թ. ՀՀ կառավարության ապրիլի 23-ի №454-Ն որոշմամբ, ստեղծվում է ՆՁԱԿ ՊՈԱԿ-ը, որի վարչական կառուցվածքում իր գործունեությունն է շարունակում երբեմնի հանրապետական կարգավիճակ ունեցող գիտատեխնիկական գրադարանը։

Նախարարությունը որոշել է, որ 60-ամյա հսկան հունիսի 2-ից պետք է դադարեցնի իր գործունեությունը, իսկ գրադարանի և գրապահոց հանդիսացող շենքերը աճուրդի են հանվել դեռևս դեկտեմբերի 28-ի որոշմամբ․ հավանաբար, գրադարանի տեղում բազմաբնակարան շենք կառուցելու ախորժակ է բացվել։

Փակվելու են ոչ միայն Երևանի, այլև Հանրապետության տարածքում գործող 4 մյուս մասնաճյուղերը՝ Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում և Կապանում։

Գործազուրկի կարգավիճակում կհայտնվեն թվով 72 աշխատակից Երևանում և մարզային մասնաճյուղերում։

Աշխատակիցները սկսել են գոյապայքար՝ պահպանելու այս անչափ կարևոր հաստատությունը։

Գիտատեխնիկական գրադարանը պետության հովանու ներքո առնելու փոխարեն այս մարդիկ ընտրել են լուծարելու տարբերակը՝ շարունակելով կրթությունն ու գիտությունը կազմաքանդելու իրենց քաղաքականությունը։

Սա մեծագույն սխալ է, անընդունելի որոշում, որի իրականացման դեպքում լուրջ հարված կհասցվի Հայաստանի գիտությանը, տնտեսությանը, արդյունաբերությանը, գիտատեխնիկական առաջընթացին։

Կառավարության կողմից պարբերաբար շեշտվում է գիտելիքահենք տնտեսություն ունենալու տեսլականը, սակայն ինչպես պատկերացնել գիտելիքահենք տնտեսություն առանց գիտատեխնիկական տեղեկատվության․․.

Խնդրի կապակցությամբ պատրաստվում եմ գրություններ ուղարկել Էկոնոմիկայի և ԿԳՄՍ նախարարություններ՝ պահանջելով բացատրություն նման որոշման համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular