ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում արձագանքել են Բլինքենի հայտարարությանը՝ վիզային սահմանափակումների և երկկողմ համագործակցության վերանայման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի «Ժողովրդի ուժը» կուսակցության պատգամավոր Դմիտրի Խունդաձեն հայտարարել է, որ եթե Վրաստանը պետք է ընտրություն կատարի հայրենիքի ինքնիշխանության ամրապնդման և ամերիկյան այցագրերի ու ավիատոմսերի միջև, ապա երկրի իշխանություններն ընտրությունը կկատարեն հօգուտ հայրենիքի։ 

Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

«Պատգամավորները և նրանց ընտանիքների անդամները պետք է պատժվեն իրենց հայրենիքը սիրելու և Վրաստանի ինքնիշխանությունն ամրապնդելու համար: Ես չեմ սպասում, որ նման խիստ որոշում կկայացվի, բայց եթե, այնուամենայնիվ, ընտրությունը լինի հայրենիքի ինքնիշխանության ամրապնդման և ավիատոմսերի ու այցագրերի միջև, ապա, վստահաբար, ընտրությունը կարվի հօգուտ հայրենիքի», - հայտարարել է Խունդաձեն։

Խունդաձեի կարծիքով, երբ արևմտյան օրենսդրությունը շատ պահանջված է Արևմուտքում և արդեն կան մի շարք երկրներ, որոնք նման օրենքներ են ընդունում իրենց ինքնիշխանությունը պաշտպանելու համար, իսկ Վրաստանում նմանատիպ օրենքը համարում են ռուսական, դա «երկակի ստանդարտ է»։

«Վրաստանում յուրաքանչյուրն իրավունք ունի և, առավել ևս, պարտավորություն՝ պաշտպանելու իր երկրի ինքնիշխանությունը։ Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը կհանի վրացական օրենքի վրա դրված ոչ վրացական վետոն, և օրենքն ուժի մեջ կմտնի»,- ընդգծել է Խունդաձեն։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու քաղաքականության և ԱՄՆ-Վրաստան համագործակցության վերանայման մասին՝ ի պատասխան «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular