ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել Թաիլանդում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում

ՍՊՈՐՏ

Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել Թաիլանդում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։

Հայ մարզիկը շատ վստահ` 5։0 հաշվով հաղթել է հույն Կրիստիոս Կարաիտիսին։ Մադոյանը բոլոր ռաունդներում ունեցել է առավելություն։

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի թիմում ընդգրկված են նաև Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (92+), Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչովան (54 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ):

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular