ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների. Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հրադադարի շուրջ բանակցել Ուկրաինայի հետ, եթե վերջինս համաձայնի ճանաչել սահմանները, որոնցով այժմ անցնում է ճակատային գիծը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ռուսական չորս բարձրաստիճան աղբյուրների։ Միաժամանակ, ըստ նրանց, Վլադիմիր Պուտինը պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները, եթե իր առաջարկին պատասխան չտրվի։

Գործակալության աղբյուրեների համաձայն՝ ՌԴ նախագահը հիասթափություն է հայտնել, որ Արևմուտքը շեղել է ռուս-ուկրաինական բանակցային գործընթացը: Երկրի ղեկավարը դժգոհ է նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվում է բանակցելուց։

Երկու աղբյուրների համաձայն՝ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ պատերազմական գոտում հաջողություններն այժմ բավական են, որպեսզի ՌԴ քաղաքացիները դրանք ընկալեն որպես հաղթանակ։

ՌԴ նախագահը կարծում է, որ ռազմաճակատում ցանկացած նոր ձեռքբերում կպահանջի հերթական մոբիլիզացիա, որից իշխանությունները փորձում են խուսափել։

«Պուտինը կարող է կռվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, բայց նա նաև պատրաստ է հրադադարի՝ հակամարտությունը սառեցնելու համար», - ասել է Կրեմլի աղբյուրներից մեկը:

Մյուս աղբյուրն էլ վստահություն է հայտնել, որ խաղաղության պայմանագիր չի կարող լինել, քանի դեռ Վլադիմիր Զելենսկին իշխանության է

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular