ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է դերասանուհի Լարիսա Գևորգյանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մայիսի 22-ին կեսօրին գերմանական Նյուրենբերգի հիվանդանոցում ծանր հիվանդությունից հետո 72 տարեկան հասակում  մահացել է դերասանուհի Լարիսա Գևորգյանը։ Լուրը հայտնում է «Օրեր»-ը։ 

1993 թվականից նա որդու հետ տեղափոխվել էր Գերմանիա, բնակվում էր Նյուրենբերգ քաղաքում։ Լարիսան  երգահան գուսան Համազասպի դուստրն էր, հայտնի գիտնական Վազգեն Գևորգյանի քույրը։

Նա մանկուց սիրել է երգն ու պարը, ընդունվել եւ ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժշտական բաժինը։ Ուսանել է նախ Մարգարիտա Ջալալյանի, ապա՝ Վարդուհի Շախսուվարյանի կուրսում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Պարոնյանի անվան երաժշտական կոմիդիայի թատրոնում։

«ՕՐԵՐ» ամսագրին տված իր վերջին հարցազրույցում, հպարտությամբ էր նշել, որ  պատիվ  է ունեցել խաղալու հայ բեմի մեծագույն դերասանների՝ Կարպ Խաչվանքյանի, Մելինե Համամջյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մայիս Ղարագյոզյանի, Ստեփան Հարությունյանի հետ։

Լարիսա Գեւորգյանը խաղացել է «Պահանջվում է ստախոս» ներկայացման մեջ։ 




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular