ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը միտումնավոր այրում է կամուրջները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՊԿ-ի դեմ իր գործողություններում Փաշինյանը որոշել է հատել հնարավոր բոլոր կարմիր գծերը, այժմ էլ դաշնակիցներին մեղադրում է 44-օրյա պատերազմի նախապատրաստության ժամանակ՝ Հայաստանի դեմ աշխատելու մեջ։

Նախօրեին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր. «44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները ոչ մեր կողմից, ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը, նրանք միգուցե իմիտացիա են ստեղծել, թե ուզում են մեզ օգնել, կամ իբր մեզ օգնել են, սակայն այդ պատերազմն իրականում Լեռնային Ղարաբաղի մի մասին չի եղել, քանի որ այդ հարցը նրանք վաղուց իրենց մեջ փակել են»։

Ըստ Փաշինյանի՝ «այդ դաշնակիցները» օգնել են Ադրբեջանին, իսկ նպատակը եղել է Հայաստանի պետականության չգոյությունը։ Երկու դաշնակիցներից մեկին Փաշինյանն ինքն էլ հաստատել է՝ Բելառուսն է, քանի որ պատասխանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանում արած հայտարարություններին։ Լուկաշենկոն ինքն էր Ալիևի հետ հանդիպմանը հաստատել, որ պատերազմից առաջ զրուցել են և եկել եզրահանգման, որ հնարավոր է հաղթանակ տանել պատերազմում։ Երկրորդ դաշնակցի անունը Փաշինյանը չի տալիս, ակնհայտորեն, սակայն, ակնարկում է հենց Ռուսաստանին, թեպետ ռուսական իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ արդեն իսկ փաստել են, որ Փաշինյանի հայտարարությունները վերաբերում է իրենց, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այլ մեկնաբանություն է տվել, նշել, որ Մոսկվայում չգիտեն, թե 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանին օգնելու իմիտացիայի մասին խոսելիս, որ երկրներն է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը, բայց կարծում են, որ նման հայտարարությունները պետք է հասցեական լինեն։

«Մենք ինքներս պետք է գուշակենք, թե հետո մեզ կպատմեն, միանգամայն տրամաբանական կլիներ հնչեցնել դրանք, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է»,- ասել է Զախարովան, հավելել, որ Ռուսաստանն արել է հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանն իրեն լքված ու մոռացված չզգա։

Կարինե Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular