Կրոկուսի վրա հարձակված ահաբեկիչներից երկուսը եկել էին Թուրքիայից․ նnր մանրամաuներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահի վրա հարձակվածներից երկուսը եկել էին Թուրքիայից ահաբեկչությունից անմիջապես առաջ։ Այս մասին ասել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, փոխանցել է РИА Новости-ն։
Նրանցից մեկն ասել է, որ մարտի 4-ին ժամանել է Թուրքիայից։ Երկրորդի սոցիալական ցանցերում հայտնաբերվել են լուսանկարներ Ստամբուլից, որոնք հրապարակվել են փետրվարի 23-ին։
Ավելի վաղ Բորտնիկովը հայտնել էր, որ մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը արտերկրում է։
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված ահաբեկիչներ մտել էին Crocus City Hall, որտեղ նախատեսված էին եղել «Պիկնիկ» ռոք խմբի համերգը և Ռուսաստանի պարային սպորտի առաջնությունը։ Հանցագործները կրակ էին բացել այցելուների վրա, հրկիզել համերգասրահը՝ մարդկանց արգելափակելով շենքում։ Այնուհետեւ նրանք փորձել էին փախչել սպիտակ Renault Symbol-ով, սակայն ձերբակալվել էին Բրյանսկի շրջանում: