«Վանաձոր» ԲԿ-ի տնօրենն ազատվել է պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄայիսի 23-ին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հրամաններ է ստորագրել:
Shamshyan.com-ը հայտնում է, որ Լոռու մարզպետի հրամանով Վահագն Մկրտչյանը ազատվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից՝ նրա պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ:
Ա. Ղազարյանի մեկ այլ հրամանով «Վանաձոր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Մեսրոպ Հազրոյանը նշանակվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: