ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հատուկ ծառայությունները գաղտնալսել են, ապա խոսքից առանձին հատվածներ մոնտաժել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեկ գիշեր անազատության մեջ անցկացրած Հրաչ Ղեւոնդյանն ազատ է արձակվել՝ դատարանը մերժել է կալանավորել երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն, որին Քննչական կոմիտեն մեղադրում է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։

Դատարանը եզրակացրել է, որ բացակայում է մեղադրանքի հիմնավոր կասկածը, այսինքն՝ Ղեւոնդյանն իրեն վերագրվող արարքը չի կատարել։

«Ստեղ մի հատ ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք՝ ոստիկանության շենքը գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 հոգի մարդ մեռնի, բայց, ընգեր, երկիր պահես»,- նման խոսակցության գաղտնալսում են իրականացրել իրավապահները, ապա հրապարակել ձայնագրությունը՝ պնդելով, որ այս խոսքերի հեղինակն ընդդիմադիր հայացքներ ունեցող Հրաչ Ղեւոնդյանն է, ով մտերիմ է Լեւոն Քոչարյանի հետ։ 

Քննչականի տարածած ձայնագրությունում տղամարդը դժգոհում է վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականությունից ու որպես ելք տեսնում պետական կառույցների շենքեր գրավելը։ Սա իրավապահները որակել են իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ, որն իբրեւ թե կանխել են ու ծանր հոդված դրել՝ մտնելով դատարան։ Փաստաբաններն արդեն հերքել են մեղադրանքն ու շեշտել, որ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, հեռախոսահամարը՝ գոյություն չունեցող: Ի դեպ, քննչականի տարածած կադրերում Հրաչ Ղեւոնդյանի կողքին երեւում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը, եւ այդ կադրերն իշխանական շրջանակներն ակտիվորեն տարածում էին, իբրեւ հանցանքի ապացույց: Զրուցել ենք Ղեւոնդյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւի հետ:

- Ի վերջո` ո՞ր կառույցն է նման ստորություն իրեն թույլ տվել՝ մոնտաժել, կեղծել ձայնագրությունը, կեղծ ապացույցի վրա մեղադրանք առաջադրել: Մինչ այս իշխանությունները «վհուկների որս» էին իրականացնում` ամեն արարքի ու խոսքի մեջ հանցանք փնտրելով, հիմա փաստացի հանցանք կատարողն իրավապահ համակարգն է:

- Երբ ասում ենք՝ ձայնագրությունը կեղծ է, դա ամենեւին չի նշանակում, որ ձայնը չի պատկանում Ղեւոնդյանին: Հենց երեկ էլ դատարանում ասացինք, որ դա օպերատիվ աշխատանքի սուբյեկտիվ ընկալում է: Օբյեկտիվ իրականության մեջ եղել են խոսակցություններ, առանձին մտքեր, բառեր՝ կտրվել են, կոնտեքստից դուրս են բերել, ու ստացել են լրիվ այլ բնույթի խոսակցություն: Ամբողջությամբ մոնտաժված է, խոսքը կեսից կտրված, սակայն անգամ եթե այդ տիրույթում ենք մնում, մենք կարող ենք ձայնագրության մեջ տեսնել միմիայն երկրի համար մտահոգ մարդու ցասում` ընդամենը, այլ ոչ թե իշխանազավթման փորձ: Դատարանն էլ, այս ամենը հաշվի առնելով, ոչ միայն կալանավորումը որպես խափանման միջոց մերժել է, այլեւ շեշտել է, որ բացակայում են հիմնավոր կասկածները:

- Բայց ձայնագրությունը համարվում է նախաքննական գաղտնիք, ինչպե՞ս է ստացվում, որ առաջին իսկ վայրկյանից այն հրապարակվում է:

- Բացառապես տեղեկատվական խնդիր են լուծում այս քրեական գործով: Ամսի 26-ին ընդառաջ իշխանություններն ուղղակի փորձում են ատամ ցույց տալ, որ կարող են նմանատիպ քայլեր անել, գործեր հարուցել` մարդկանց վախեցնելու համար:

- Իսկ ո՞ր կառույցն է մոնտաժի ետեւում կանգնած:

- Գաղտնալսում է տեղի ունեցել, բայց թե ումն է հրահանգը, դժվարանում եմ ասել: Սա քաղաքական բնույթի գործ է: Հատուկ ծառայությունները տարբեր ժամանակներում գաղտնալսել են պաշտպանյալիս եւ այդ խոսակցությունների առանձին հատվածները մոնտաժել են: Մի անգամ բունկերից է խոսել, մի անգամ՝ ցույցերից, մի անգամ՝ սրբազանից՝ տարբեր օրեր, կտրել, մի նախադասություն են սարքել:

- Բայց շարքային քաղաքացուն հենց այնպես գաղտնալսելը նորմա՞լ երեւույթ է:

- Բնականաբար, նորմալ չէ, եւ մենք անպայման գնալու ենք նաեւ դրա հետեւից: Պետք է հասկանանք՝ եղե՞լ է դատարանի որոշում, որ գաղտնալսեն, ե՞րբ, ի՞նչ պայմաններում:

- Եթե դատարանը նշում է, որ հիմնավոր կասկածը բացակայում է, ինչո՞ւ գործը չի կարճվում:

- Այո, դատարանն արձանագրել է, որ Ղեւոնդյանը չունի առնչություն իրեն մեղսագրվող արարքի հետ: Հաջորդ քայլը պետք է գործի կարճումը լիներ, բայց գրեթե վստահ եմ, որ այն չի կարճվելու:

- Ինչո՞ւ, ինչո՞վ է պայմանավորված:

- Եթե այսպիսի խայտառակ հիմնավորումներով մեղադրանք է առաջադրվել, ու անձին փորձել են կալանավորել, ես կարծում եմ, որ քրեական հետապնդումը կշարունակվի: Ամեն դեպքում` իմ պաշտպանյալը հիմա էլ, ձերբակալությունից առաջ էլ ժպիտով է ու մարտական տրամադրված: Նա պատրաստվում է մայիսի 26-ի հանրահավաքին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular