ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վազեվազ, Ադրբեջանին ձեռնտու քարտեզներով եք սահման գծում, հետո էլ խոսում «գյուղեր ձեռք բերելուց»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը գրում է․
 

«Այս օրերին իշխանական քարոզիչներն ամեն ինչ անում են Տավուշում տեղի ունեցող գործընթացների հետ կապված՝ ամենատարբեր աղավաղված ու աղճատված տեղեկություններ հանրային տիրույթ սփռելու համար։ Դրա իրականցման համար կիրառվում են ամենաէժան ու մանիպուլյատիվ հնարքները։
 
Նախօրեին Իոաննիսյան Դանիելն էր թեմայի մեջ մտել ու փորձել, իր կարծիքով «խորքային վերլուծությամբ» (իրականում՝ շարքային դիլետանտութամբ) անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանագծման քարտեզների մասին։ Մասնավորապես, Իոաննիսյանը նշում է, թե «Սերժ Սարգսյանը նշում է, որ կան սահմանազատման տարբեր քարտեզներ», ապա հավելում, թե երրորդ նախագահը «ցանկանում է, որ սահմանազատման գործընթացում անորոշություն լինի, որպեսզի Հայաստանը հավերժ կախված մնա ՌԴ-ից, չունենա հստակ սահման» և անհասկանալի նմանօրինակ բառակույտեր։
 
Ի գիտություն՝ Իոաննիսյանի նշեմ, որ, Սերժ Սարգսյանը տարբեր քարտեզներ ասելով, ոչ թե անհստակության մասին է խոսել, այլ այն փաստի, որ 1988 թվականին Հայստանի և Ադրբեջանի միջև եղել է հստակ գծված սահման, և Սովետական շրջանի վերջին դեմարկացիան ու դելիմիտացիան տեղի են ունեցել 1984-1988 թվականների քարտեզների հիման վրա։ Ըստ այդմ՝ եթե Փաշինյանի իշխանությունն իր համար առաջնայնություն է համարում Ալմա-Աթան, ապա տվյալ դեպքում խոսքը գնում է Խորհրդային միության փլուզման պահին եղած սահմանի մասին, իսկ ամենավերջին նման քարտեզը 1988 թվականի քարտեզն է․ սրա մասին քանիցս բարձրաձայնվել է։ Սա թողած՝ վազեվազ գնացել եք, գտել եք ու Ադրբեջանին ձեռնտու քարտեզներով եք սահման գծում, հետո էլ
խոսում եք՝ «գյուղեր ձեռք բերելուց» ու «աննախադեպ նվաճումից»։
 
Սերժ Սարգսյանի ասածը ոչ թե վերաբերվում էր բուն քարտեզներին, այլ վերաբերվում էր սահմանազատման գործընթացի մեթոդաբանությանը, ինչը ենթադրում է, որ ԵԱՀԿ-ն ունի հստակ հայեցակարգ՝ մշակված բոլոր երկրների համար միջազգայնորեն ճանաչված, բացի այդ առանց «խաղաղության համաձայնագրի» կնքման, ինչպե՞ս է հնարավոր իրականացնել սահմանազատում՝ ինչի՞ հիման վրա և ի՞նչ սկզբունքով։ 

Աշխարհում չկա մի նախադեպ, երբ թշնամի երկու պետություններ՝ առանց միջազգային համաձայնագրի, անցնում են սահմանների ճշգրտման ու գծման, այն էլ այն պարագայում, երբ դեռևս հստակ չէ՝ կլինի՞ այդ «խաղաղության համաձայնագիրը» թե՞ ոչ։
Այնպես որ ակնհայտ է՝ Դանիելը, հերթական անգամ, իշխանահաճո պրիմիտիվ մանիպուլացիայով է զբաղված»։ 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular