ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ են վկայում մարմնի տհաճ հոտերն առողջության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բերանից տհաճ հոտի առկայությունը ոչ միայն վատ հիգիենայի արդյունք է, այլ մի խումբ հիվանդությունների նշան։ Marketium.ru-ն գրում է, որ հարկավոր է ուշադրություն դարձնել մարմնի հոտերին, քանի որ դրանք կարող են անհանգստացնող նշան լինել։

1. Տհաճ հոտ բերանից։ Մրգային կամ քաղցր հոտը կարող է դիաբետիկկետոացիդոզի նշան լինել։ Դա կապված է ածխաջրերի մշակման խանգարման հետ, որն առաջանում է ինսուլինի անբավարար քանակի հետևանքով։ Այս դեպքում կարող են արտահայտվել նաև այնպիսի նշաններ, ինչպիսիք են անհագ ծարավը, առատ միզարձակությունը, թուլությունը, ցավերը որովայնում։

«Ձկան» հոտ։ Սա կարող է երիկամների քրոնիկ հիվանդության հետևանք լինել։ Կարող են ամիսներ անցնել, մինչև կիմանաք ախտորոշումը։ Այս խնդիրը կարող է արտահայտվել նաև այլ նշաններով, ինչպիսիք են ախորժակի կորուստը, հոգնածությունը, գլխացավը, մաշկի չորությունը, սրտխառնոցը, քաշի կորուստը։

Մշտական տհաճ հոտ։ Սա կարող է լնդերի բորբոքման արդյունք լինել։ Վատ հիգիենայի արդյունքում ատամնափառն ու սննդի մնացորդները բակտերիաներին թույլ են տալիս երկար ժամանակ ազդել լնդերի վրա։ Այս խնդրի մասին կարող են վկայել նաև լնդերի ծայրերի այտուցները, դրանց կարմրածությունը, արյունահոսությունը, ցավն ատամները մաքրելու ընթացքում։

2. Քրտինքի հոտ։ Ձկան, ձվի, աղբի կամ մեզի հոտի առկայությունը կարող է գենետիկ հիվանդության արդյունք լինել։ Այս խնդիրը հանգեցնում է նրան, որ մարդիկ սկսում են տառապել դեպրեսիայով, մեկուսացնել իրենց, քանի որ անհարմարություն են զգում, որն առաջանում է այս հոտի հետևանքով։

3. Մեզի հոտ։ Ամոնիակի սուր հոտ։ Սա առաջանում է ջրազրկման կամ միզապարկի բակտերիալ հիվանդությունների դեպքում։ Ջրազրկման մասին կարող են վկայել նաև թուլությունը, գլխացավը, գլխապտույտը, սրտխփոցը, բերանի չորությունը։ Միազապարկի բակտերիալ հիվանդությունների դեպքում կարող են արտահայտվել այնպիսի նշաններ, ինչպես՝ տհաճությունը միզարձակման ընթացքում, հաճախակի միզարձակությունը, ցավը կամ ճնշումը մեջքի հատվածում, մեզի անբնական գույնը, հոգնածությունը։

4. Ոտքերի հոտ։ Պանրային հոտ։ Այս հոտն առաջանում է այն դեպքում, երբ ոտքերն անընդհատ քրտնում են՝ անկախ մարմնի ջերմաստիճանից։ Քրտինքը մեծացնում է բակտերիաների քանակը, որոնք էլ առաջացնում են այս հոտը։ Պատճառները կարող են տարբեր լինել՝ վատ հիգիենա, հին կոշիկներ, սթրես, հորմոնալ անհավասարակշռություն, հիպերհիդրոզ և նույնիսկ՝ սնկային ախտահարում։

Ռնգային լորձի հոտ։ Այս երևույթը կարող է հանդիպել սինուսիտով հիվանդության դեպքում։ Որպես կանոն՝ հոտն այնքան էլ սուր չէ։ Խնդրի առկայության մասին կարող են վկայել նաև գլխացավերը, քթանցքների փակ լինելը, տհաճ զգացողությունն այդ հատվածում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular