Պապիկյանը և Բելգիայի դեսպանը քննարկել են ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՊՆ-ից: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան դե Մույնքին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները: Կողմերը քննարկել են նաև ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: