ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիներն արդեն ելումուտ ունեն Կիրանց. MediaHub

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչ Երևանում պլանավորվում է մայիսի 26-ի մեծ հանրահավաքը Հանրապետության հրապարակում, Կիրանցի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ և մշուշոտ ապագայով։

MediaHub-ին Կիրանցի բնակիչներից մեկը փոխանցեց, որ ադրբեջանցիները արդեն մուտք են գործում Կիրանց, սակայն, չեն մնում այնտեղ։ Դրան զուգահեռ անխոչընդոտ ավելանում են սյուները։

«5 րոպե առաջ էի այդ սյուների մոտ, սյան մի կողմը գրած է AZE (Azerbaijan), իսկ մյուս վերևում՝ Armenia։ Որտեղ գիտեինք, որ դնելու են այդ սյուները, այնտեղ էլ դրվել են արդեն, մեր գյուղի ամենացավոտ՝ երևացող վայրերում»,- փոխանցեց մեզ կիրանցեցին։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ բնակիչները պարտադրված համաձայնվում և ստորագրում են փոխհատուցում նախատեսող փաստաթղթերը: Մեր զրուցակիցը փոխանցեց, որ բավականին կիրանցեցիներ արդեն համաձայնվել են փոխհատուցման, սակայն շատերը՝ ոչ։

«Մարդ կա, արդեն համաձայնվել ա, ճար չունի համաձայնվելու կամ չհամաձայնվելու։ Մարդ կա, ասում ա՝ «ես ձեռքս կկտրեմ, բայց փոխհատուցումը չեմ վերցնի»։ Չեմ կարող ասել՝ մարդիկ գնացե՞լ են Կիրանցից, թե՞ չէ, բայց իմ իմանալով՝ չէ՛»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա նաև նշեց․ «5 րոպե առաջ, որտեղից գալիս եմ, այնտեղ գիշերն ադրբեջանցիները եկել էին և 50 մետր այն կողմ կանգնել էին»։ Սակայն ավելացրեց, որ ադրբեջանցիները չեն մնացել այդ վայրում, այլ գիշերը մուտք գործելուց հետո՝ հեռացել։

Հիշեցնենք, որ MediaHub-ն արդեն գրել էր՝ հունիսի վերջին ադրբեջանցիները հայտնվելու են Կիրանցում: Ադրբեջանին անցնող Կիրանցի երկու տների սեփականատերերին վերջնաժամկետ է տրվել` մինչև հունիսի 24-ը պետք է ազատեն իրենց տները:

Նշենք, որ այս պահին որոշ կիրանցեցիներ այրում են իրենց գույքը, որպեսզի չմնա թշնամուն... Աղավնոյի պատմությունը կրկնվում:

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular