ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայերը չպաշտպանվեցին. Ադրբեջանը կրկին մեծացավ ստանալով Տավուշի մարզի մի մասը, իսկ Հայաստանը փոքրացավ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Dzen.ru-ն ներկայացրել է «Քաղաքակրթությունների աշխարհաքաղաքականություն» ռուսաստանյան հեռագրային ալիքի գրառումը.

««Տավուշի մարզի հանձնում» կոչվող սահմանազատման էպոպեայի եզրափակիչը, կարծես թե, մոտենում է ավարտին։ Մինչ հայերը գործադուլ են անում և կազմակերպում «խաղաղ անհնազանդության գործողություններ», Հայաստանի անվտանգության ուժերն ու սահմանապահները Կիրանցում արդեն տեղադրել են Ադրբեջանի հետ սահմանային նոր սյուներ (նախկինում այդ հողերը գտնվում էին Հայաստանի վերահսկողության տակ)։

Ամենահետաքրքիրն այն է, որ Փաշինյանի ուժայիններն ուղղակի փակել են Կիրանցը, փակել ճանապարհը, սահմանապահներ ուղարկել, սահմանային նոր սյուներ տեղադրել, իսկ հիմա կանգնել ու հսկում են սպասելով, որ ադրբեջանցիները մոտենան սահմանազատման շրջանակներում սահմանված նոր սահմաններին։ Այնպես որ փաշինյանական հայերն ամեն ինչ իրենք են արել: Անհամաձայն հայերը փորձել են քշել ուժայիններին, սակայն «կարմիր բերետավորներն» ավելի ուժեղ են եղել։

Հետխորհրդային տարածքում ներկայումս ամենաանկանխատեսելին Հայաստանի քարտեզն է։ Այն ամեն ամիս նոր է, պոկովի օրացույցի նման: Նման բան տեղի է ունենում այն ժամանակ, երբ պետությունն ու ժողովուրդն ընտրում են իրենց «փաշինյանին»։ Այս ամենը տրամաբանական արդյունք է։ Ոչ, մենք չենք չարախնդում: Պարզապես յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ, ով ընտրում է իր «փաշինյանին», ունենում է հետևանքներ: Սովորաբար նման պետությունը փոքրանում է....ապա հետո նորից փոքրանում...մինչև...դե, հասկանում եք: Ամենայն բարիք բոլորին»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular