ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տուն է hրդեhվել․ առնվազն 8 մարդ է մաhացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Մոսկվայի մարզում ապօրինի ներգաղթյալների տանը բռնկված հրդեհի հետևանքով 8 մարդ է մահացել։ Գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայություններին։

Արտակարգ դեպքը սկսվել է այսօր Երևանի ժամանակով 05:00-ի սահմաններում «Սնեգիր» չգազաֆիկացված տանը։ Պատճառը եղել է անսարք ջեռուցիչը:

Վիրավորվել է մի կին, որը հոսպիտալացվել է։ Սկզբում ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ ավելի ուշ հայտնաբերվել է ևս երկու մարդու դի:

Տունը վարձակալել է 23-ամյա մի երիտասարդ, ով այն վարձով է տվել օտարերկրացիներին։ Հարուցվել է քրեական գործ՝ անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքի առթիվ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular