ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը լուրջ աշխատանք է արել. ԱՄՆ պետքարտուղար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը լուրջ աշխատանք է արել՝ ղեկավարելով իր երկիրը դժվարին ժամանակներում։  Այս մասին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ ասել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է երաշխավորել, որ բոլորը, այդ թվում՝ Արցախը լքած մարդիկ աջակցություն ստանան։

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան դիմել է Բլինքենին և ասել է, որ Վաշինգտոնը պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի ԼՂ-ում ցեղասպանության համար, նշել, որ Բաքվին չի կարելի վստահել, քանի որ բազմիցս խախտել է Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Ամենալավ լուծումը դեպի խաղաղության պայմանագիր շարժվելն է։ Դա բխում է Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի շահերից»,- պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular