ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անսովոր չափսերով և արտաքինով թիթեռը մարդկանց մոտ սարսափ է առաջացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ժդանովականում առաջին անգամ սարսափազդու, անսովոր և սովորականից 3-4 անգամ մեծ թիթեռ է հայտնվել: Բնակիչներին անհանգստություն է պատճառել թիթեռի մեծությունը և մեջքի պատկերը, որը մարդու գանգ է հիշեցնում։ Ամեն դեպքում մեր տարածաշրջանում թիթեռի նման տեսակ չկա և երևի թե ոչ ոք նման թիթեռ չի տեսել։
Մադաթափա լիճը տարածքի այցեքարտն է, և այս լճի շնորհիվ տարածքում և լճին հարակից բնակավայրերում կենսաբազմազանությունը բազմազան է, նմանը չունեցող և այստեղ հնարավոր է հայտնվեն ամենաանսովոր հյուրերը։
NOR ռադիոկայանի լրագրողին էին դիմել բնակիչները, որպեսզի զուտ հետաքրքրասիրության տեսանկյունից նկարենք և լուսաբանենք։
Հիմա ընթերցողին հետաքրքրում է, թե ի՞նչ թիթեռ է սա, եթե անկեղծ` մեզ էլ էր հետաքրքիր, երբ գնացինք լուսանկարելու։
Լուսանկարելուց հետո փորձեցինք մանրամասներ գտնել այս <<հրեշի>> մասին։
Թիթեռի անունը <<Մեռած գլուխ>> է, անվանումը ստացել է մեջքին պատկերված գանգի շնորհիվ։
Մեռած գլուխը իր մեծությամբ համարվում է երկրորդը Եվրոպայում և առաջինը մարմնի չափսերով։ Թիթեռի թեւերի բացվածքը 13 սմ է, նա թռչում է ժամում մինչև 50 կմ արագությամբ։ Թիթեռը ունի արտասովոր ձայնի օրգան, որը գտնվում է կոկորդում: Եթե ​​նա վտանգի մեջ է, կամ հուզական վիճակում է, ապա կարող է ճռոցի ձայն հանել։
Մեռած գլխի շուրջ մարդիկ մի շարք առասպելներ են ստեղծել՝ դրան վերագրելով միստիկական ունակություններ։
Հավատալիքներ. Ենթադրվում էր, որ այս թիթեռը մահվան կամ հիվանդության խորհրդանիշն է և ավետաբերը։
Թիթեռը միանգամից ածում է մոտ 150 ձու և դրանք դնում տերևի հակառակ կողմում։ Թրթուրները դուրս են գալիս ձվերից 8 շաբաթ անց։ 15-40 սմ խորության հողում գոյատևում են ձմռանը, իսկ գարնանը նրանցից թիթեռներ են դուրս գալիս։ Թրթուրները ամենակեր են։
Արեւադարձային եւ մերձարեւադարձային շրջաններում թիթեռները բազմանում են ամբողջ տարվա ընթացքում, կարող է առաջանալ առանձնյակների 2-3 սերունդ։
Թիթեռները դուրս են թռչում երեկոյան և ակտիվ են մինչև կեսգիշեր: Կարճ և հաստ լեզվի պատճառով նրանք չեն կարող սնվել ծաղիկների նեկտարով, նրանց սննդակարգը բաղկացած է վնասված մրգերից կամ ծառի հյութից։
Նրանք շատ են սիրում մեղրը և ճանապարհ են ընկնում դեպի փեթակ՝ հյուրասիրվելու մեղրով: Թիթեռների համար մեղուների խայթոցները վտանգավոր չեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular