ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսթավիում տղամարդը սպանել է իր 21-ամյա կնոջն ու քրոջը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ներքին գործերի նախարարությունը լրացուցիչ տեղեկություններ է տարածում Ռուսթավիում տեղի ունեցած սպանությունների մասին։

Գործակալության տվյալներով՝ երիտասարդը որսորդական հրացանով սպանել է իր 21-ամյա կնոջն ու քրոջը։ Ոստիկանները որպես ապացույց առգրավել են զենքը, իսկ տղամարդը ձերբակալվել է դեպքի վայրում։

Ընտանիքի երկու անդամների նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածի «Կ» և «Լ» ենթակետերով։

Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular