ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոպրանո Արփի Սինանյանը երկրորդ մրցանակով է վերադարձել Իտալիայում կայացած երաժշտական միջազգային մրցույթից

ՄՇԱԿՈՒՅԹ

Իտալիայում տեղի է ունեցել «XXVI Edizione del Concorso Internazionale per cantanti lirici Città di Alcamo» մրցույթը, որի երկրորդ պատվավոր տեղին արժանացել է Երևանի պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանողուհի, սոպրանո Արփի Սինանյանը։

Նա «Արմենպրես»-ի հայտնել է, որ մրցույթն անցկացվել է Իտալիայի Սիցիլիա շրջանի Ալկամո քաղաքում: 46- մասնակից է եղել, որ ներկայացրել են Հայաստանը, Չինաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Հարավային Կորեան, Թայվանը, Մեքսիկան, Արգենտինան, Ռուսաստանը, Ուկրաինան, Բուլղարիան, Հունգարիան, Իտալիան, այլ երկրներ։

Մրցույթի ընթացքում Արփին կատարել է Ա. Վիվալդիի «Բայազետ» օպերայից Իռենայի արիան, Շ. Գունոյի «Սաֆո» օպերայից Սաֆոյի արիան, Ք. Վ. Գլյուկի «Ալցեստա» օպերայից Ալցեստայի արիան եւ Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերայից Լեոնորայի արիան։

Արփին ավարտել  է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը եւ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը։  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի «Երիտասարդական ծրագրի» մեներգչուհի է։

Արփի Սինանյանն արմատներով Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular